Ներքին 2 տարի առաջ - 18:30 06-05-2024

Ովքե՞ր են Փաշինյանից նվեր ստացել, որը բացելու են ապագայում

2021-հունիսի 20-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների մեծ մասը ինքնաբացարկ են ներկայացրել։ Առաջինը Լուսինե Եգանյանն էր, որը հրաժարական տվեց հունիսի 25-ին։ Նշենք, որ նախընտրական ցուցակը բաղկացած էր 161 հոգուց։ Հաջորդող կարճ ժամանակահատվածում ինքնաբացարկ են տվել 22 հոգի՝

1. Փաշինյանը Նիկոլը,
2. Միրզոյան Արարատը,
3. Մակունց Լիլիթը,
4. Պապիկյան Սուրենը,
5. Պետրոսյան Ռոմանոսը,
6. Հարությունյան Արայիկը,
7. Բաղդասարյան Նազելին,
8. Ավանեսյան Անահիտը,
9. Փամբուխչյան Արմենը,
10. Գասպարյան Դիանան,
11. Սանոսյան Գնելը,
12. Մաթևոսյան Համբարձումը,
13. Խաչատրյան Արամը,
14. Հարությունյան Հովհաննեսը,
15. Գրիգորյան Արարատը,
16. Գևորգյան Դավիթը,
17. Մկրտչյան Նարեկը,
18. Սիմիդյան Հակոբը,
19. Մկրտչյան Ռազմիկը,
20. Մնացականյան Աշոտը,
21. Ստեփանյան Հայկը,
22. Լևոնյան Լևոնը։

ՔՊ ընտրական ցուցակի որոշ թեկնածուների մանդատները դադարեցվել են տարբեր պատճառներով՝ Թևոնյան Սեդրակը, Մովսիսյան Սերգեյը մարզպետներ են նշանակվել, Բեղլոյան Անուշը նշանակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, Դավթյան Արթուրը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։ Սեպտեմբերին մանդատը դրել ու կուսակցությունից դուրս է եկել Վահագն Հովակիմյանը, դառնալով ԿԸՀ նախագահ և այլն։ Եղել են նաև մահեր, որոնց անունները չենք նշում, նրանց անդրշիրիմյան խաղաղությունը չխախտելու համար։

Ավելի վաղ ՔՊ-ական մանդատը վայր էր դրել հայտնի մարզիկ Ջուլֆալակյան Արսենը։ Հանրային արձագանք ստացավ նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ հայտնի երկչուհի Լիլիթ Պիպոյանի հրաժարականը մանդատից։

Բանն այն է, որ ՔՊ-ն պարզապես շփոթության մեջ էր գցում հանրությանը։ Ցուցակն առաջնորդողները, որոնք ստացել են ընտրողի քվեն, չեն աշխատում ԱԺ-ում։ Ենթադրելի է, որ ինքնաբացարկ տված ՔՊ-ական թեկնածուները ինքնաբացարկ էին տալու նաև այն դեպքում, եթե ՔՊ-ն հավաքեր ընտրողների ձայների փոքր մասը և որպես ընդդիմություն մտներ խորհրդարան։

Կա նաև ուշագրավ մի հանգամանք։ Ի տարբերություն այլ պաշտոնյաների, պատգամավորները օրենքով՝ բարձր կենսաթոշակ են ստանալու։ Եվ պատգամավորի թեկուզ մեկօրյա կենսագրությունը որոշ քաղաքացիների բարձր կենսաթոշակ է ապահովել։ Պատկերավոր ասած՝ ԱԺ մանդատը դրած այդ անձինք Նիկոլ Փաշինյանից նվեր են ստացել, որը բացելու են ապագայում։

Այսինքն՝ հարկատուների միջոցները որպես բարձր կենսաթոշակ վճարվելու են այն մարդկանց, որոնք կարճ ժամանակ պատգամավորի մանդատ են ունեցել, սակայն երկրին, ժողովրդին չեն ծառայել որպես պատգամավոր։ Արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարող, ժողովրդից թալանած գումարները հետ բերելու ջատագով կառույցներն այս իրավիճակի վրա ուշադրություն կդարձնեն։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան