Ներքին 2 տարի առաջ - 13:46 05-05-2024

Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ է

Արդեն հայտնել էինք, որ ապրիլի 21-ին՝ ոչ աշխատանքային օրով, Գյումրիում քաղաքացին մեքենան կայանել էր քաղաքապետարան բարձրացող աստիճաններին։ Հայտնել էինք նաև, որ քաղաքապետարանի «այցելուն» Գյումրիի քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի հորեղբոր տղան է՝ Էդգար Ոոսկանյանը։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ Գյումրիի քաղաքապետարան ավտոմեքենայով մտնել ցանկացողի հետեւում կանգնած է ՔՊ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը, ում անվան հետ վերջին շրջանում կապվում են մտերիմներին աշխատանքի տեղավորելու դեպքերը, ինչպես նաև քրգործերի կարում-ձևում, ժողովրդի լեզվով ասած՝ մարդկանց գլխի սարքել։

Մեր աղբյուրի խոսքով՝ Գյումրու կոմունալի պետի հորեղբոր տղան ակտիվ հարաբերվում է ՔՊ-ականների հետ, մեքենայով քաղաքապետարան «այցելած» տղամարդը դուրս չի գալիս ՔՊ-ի գրասենյակից, կարճ ասած՝ իրենց վստահելի մարդն է, ով համաձայնվել է աշխատել իշխող «Բալասնյան դաշինքի» դեմ։

«Էդ տղան ընդամենը երկու ժամ է մնացել ոստիկանությունում։ Մարդը «դաբրո» ունի, հլը թող ուրիշը լիներ կաշին կհանեին, իսկ այս դեպքում փաստացի ոտնձգություն է կատարվել, և էդ խուլիգանական արարքը չի պատժվել։

Ծիծաղելի է, որ Գյումրիի քաղաքապետը, ասում էր՝ գուցե ախպերս էղնի պտի պատասխան տա։ Վարդգես Սամսոնյանը էնքան չկա, որ էդ տղայի ապօրինի շինությունները քանդել տա, բիստրոներ է աջ ու ձախ բացել, թե թող դուխ ունենա քանդել տա, ՔՊ-ականները Վարդգեսին տեղը ցույց կտան»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը։

Վերջինիս խոսքով՝ ՔՊ-ականների յուրայինը բարձրաստիճան ոստիկան բարեկամ ունի, դրա համար է շատ շնորհքով ներխուժում քաղաքապետարան։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Էդգար Ոսկանյանի հետ, մեր զանգերին ի պատասխան՝ հայտարարեց, որ ինքը կզանգի, բայց ոչ միայն չզանգեց, այլ մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՔՊ-ականները ակտիվորեն աշխատում են Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի դեմ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում