Ներքին 2 տարի առաջ - 16:50 04-05-2024

Երևանում գոլդ համարանիշերով Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենաներին. վարորդը դեպքի վայրից փախել է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությա ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում խոշոր ավոտվթար է տեղի ունեցել:

Պարեկները նշված վայրում հայտնաբերել են 2 «Mercedes», «Toyota Camry» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում պարզվել է, որ «Toyota Camry»-ն պատկանում է Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Հարությունյանին, «Mercedes»-ը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սերգեյ Մալխասյանին, «Mercedes» մակնիշի «88 XH 888» համարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանում բնակվող 23-ամյա Րաֆֆի Սաֆարզադե Մոհամմադ Քազեմիին, իսկ «Nissan»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարզվում է:

«Nissan»-ը, «Toyota»-ն և Ս. Մալխասյանի «Mercedes»-ը եղել են կայանված, երբ մակնիշի «88 XH 888» համարանիշով «Mercedes»-ը բախվել է ավտոմեքենաներին, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:

Երբ ավտոմեքենան փորձում էին տեղափոխել, կապույտ գույնի վերնազգեստով մի տղամարդ մոտեցավ պարեկներին, ու ասում էր, որ մեքենան ինքն է վարել, սակայն երբ պարեկները ճշտումների համար մի քանի հարց տվեցին, այդ տղամարդու լեզուն, ինչպես ժողովուրդն է ասում, «քարկապ ընկավ», ու վայրկյանների ընթացքում դեպքի վայրից «թռավ»:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտարարության՝ այն վարել է երիտասարդ աղջիկ:

«Toyota»-ի վարորդ Տ. Հարությունյանը հեռուստահաղորդավար է, ով նախկինում աշխատում էր «Դար 21» հեռուստաըկերությունում, «Face Control» հաղորդման վարողն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում