Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:29 03-05-2024

Մշակույթի ու լեզվի տարածումը հիմք է հանդիսանում փոխադարձ կապերն ավելի ամրապնդելու համար․ Մոհամմադ Մեհդի Իմանիփուր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրն իր պաշտոոնական այցի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթում ներկա գտնվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ կազմակերպված նկարչական ցուցահանդեսին։ Բարձրաստիճան հյուրին պարսկերեն ասմունքով ու հետաքրքիր կատարումներով ողջունեցին նաև թիվ 61 դպրոցի աշակերտները, որտեղ դասավանդվում է պարսկերեն լեզուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրն իր ելույթում խորին երախտագիտություն հայտնեց այն մակավարժներին, ովքեր պարսկերեն լեզվի տարածման գործում ունեն մեծ ներդրում։

«Մեր պատվիրակությունը գտնվում է այստեղ, որպեսզի ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրենք համաձայնագիր, որի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի պարսկերենի դասավանդման ու իրանական մշակույթի, գրականության տարածման գործընթացին։ Այսօր կայացած հանդիպումների ընթացքում հատուկ շեշտեցի, որ առաջին անգամ գտնելով Հայաստանում՝ ստացա բավականին մեծ տպավորություններ։ Հայաստանում ջանք ու եռանդ չի խնայվել, որպեսզի պարսկերեն լեզուն բարձր մակարդակով և հավուր պատշաճի դասավանդվի, ինչի կապակցությումբ իրանական կողմն իր երախտագիտությունն է հայտնում հայ գործընկերներին։

Հայաստանն ու Իրանը ներկայացնում են հին քաղաքակրթություններ, ողջ պատմության ընթացքում երկու բարեկամ երկրների միջև տարաձայնություններ չեն եղել, հետևաբար մշակույթի ու լեզվի տարածումը հիմք է հանդիսանում փոխադարձ կապերն ավելի ամրապնդելու համար»,- ասաց դոկտոր Իմանիփուրը։

ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը պարսկերեն դասավանդող ուսուցիչներին խնդրեց ավելի շատ կարդալ իրանական գրականություն, ինչը կօգնի ավելի շատ գիտելիքներ փոխանցել աշակերտներին։ Նրա կարծիքով՝ պարսկերենն ունի այնպիսի առանձնահատկություն, որ այն շարունակական հետաքրքրություն է առաջացնում ուսումնասիրողների մոտ, ովքեր ձգտում են ավելի շատ բան իմանալ պարսկերենի ու իրանական մշակույթի մասին։

«Հայ մանկավարժներն իրենց եռանդուն աշխատանքով օգնում են պատանիներին խորանալ պարսկերենի ուսուցման մեջ, ինչը հետագայում նրանց կօգնի աշխատանք գտնելու և մասնագիտական կարողություններն ի ցույց դնելու գործում»,-ասաց իրանցի բարձրաստիճան հյուրը։

Դոկտոր Իմանիփուրը թյուր և սխալ համարեց այն տեսակետը, թե այս օրերին Իրան այցելելը կապված է որոշակի ռիսկերի ու վտանգների հետ։ Ընդհակառակը՝ նա վստահեցրեց, որ Իրան ժամանողներն այդ երկրից հեռանում են շատ լավ տպավորություններով։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ կարևորել է ավելի շատ թվով հայաստանցի ուսանողների այցն Իրան, որպեսզի նրանց տրվեն ավելի լայն հնարավորություններ։ ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունն ամբողջ աշխարհում ունի 65 ներկայացուցչություններ, որոնց հիմնական նպատակը փոխշահավետ կապերի ամրապնդումն է։

ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդն իր հերթին նշեց, որ Հայաստանում պարսկերեն լեզվի ուսուցիչները յուրատեսակ դեսպաններ են և այդ առումով նրանց աշխատանքն իսկապես անգնահատելի է։ Նա հավելեց, որ իրենք բարի նախանձով են նայում հայ մանկավարժներին, ովքեր իսկական արհեստավարժներ են և իրենց հանապազօրյա աշխատանքը կատարում են մեծ նվիրումով։

«Հատուկ երախտագիտության արժանի են նաև այն դպրոցների տնօրենները, որտեղ դասավանդվում է պարսկերեն լեզուն։ Նրանք նույնպես հանդիսանում են մշակութային դեսպաններ։ Դոկտոր Իմանիփուրի հայաստանյան այցն ունի մեծ նշանակություն։ Մենք հետագայում ևս երկկողմ կապերի ամրապնդման ականատեսն ենք լինելու։ Նախկինում էլ եղել է ուսանողների փոխանակման ծրագիր։ Այսուհետ նմանատիպ ծրագրերը կավելանան, և ավելի մեծ թվով ուսանողների հնարավորություն կտրվի վերապատրաստվել իրանական բուհերում»,- վստահեցրեց Մոհամմադ Ասադի Մովահեդը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ