Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:50 03-05-2024

Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար

Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են, և հակառակի որևէ հիմնավորում չի ներկայացվում։ Այս մասին ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ասեմ ավելին՝ մեծամասնության ներկայացուցիչներն այս ամբիոնից անընդհատ ասում են՝ Հայաստանում չկան քաղաքական կալանավորներ, իսկ դուք կարո՞ղ եք վկայակոչել որևէ երկրի իշխանություն, որն ընդունում է՝ իր կառավարման շրջանում կան քաղաքական բանտարկյալներ։ Իշխանությունը միշտ փորձում է հակառակը պնդել, բայց իրականությունն այլ է՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան, Նարեկ Մալյան, Վազգեն Սաղաթելյան։ Հիմա էլ գումարվեցին Տավուշի ընդվզման շրջանակներում կալանավորված անձինք, որոնցից 2-ի վերաբերյալ շատ կուզենամ ներկայացնել հենց այս ամբիոնից»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե երբ անձամբ ծանոթացավ, թե ինչ հիմքերով են այդ մարդիկ կալանվորվել ուղղակի ապշել էր։

«Նրանցից մեկը Արմեն Ալավերդյանն է։ Արմենը սեպետմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 18-ը 2020 թվականի զորակոչվել է և իրականցրել իր մարտական ծառայությունը։ Գիտե՞ք՝ Արմենին ներկայացվող «մեղադրանքը» որն է։ Հայտնի տեսանյութում երևում է, որ երկրապահ կամավորական ջոկատի ամենագնաց մեքենան դիտորդի կարգավիճակում հայտնված ոստիկանների հայացքի ներքո մխրճվում է քաղաքացիների մեջ։ Արմենը մեկ անգամ բռունցքով հարվածում է մեքենայի դիմացի հատվածին։ Արմենին կալանովորել են մեկ ամսով։ Բացի այն, որ այդ արարքում որևէ հանցակազմ չկա, ուղղակի աբսուրդ է նման հիմքով անձին անազատության մեջ պահելը կալանքի տեսքով»,- ասաց նա։

Մինասյանը նշեց, որ երկրորդ դրվագը վերաբերում է Հովհաննես Ղուկասյանին, ով դիպուկահար է և սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը մարտական գործողությունների է մասնակցել։

«Նրան ներկայացվող մեղադրանքն այն է, որ 2 անգամ է նույն տեղին խփել։ Աբսո՛ւրդ է։ Նրան էլ են կալանավորել մեկ ամսով։ Փոխանակ պետությունն իր սուրբ պարտականությունը կատարի, հոգեբանական աջակցություն ցուցաբերի հատկապես այն երիտասարդներին, որոնք 18 տարեկանում զորակոչված անմիջապես մտել են մարտական գործողությունների մեջ, իր պարտականությունը թողած մեղադրանք է ներկայացնում, որ կատարել է ոստիկանության պարտականությունը, չի թողել, որ մարդկանց վրաերթի ենթարկի այդ մեքենան։

Սրա՞նք են մեծամասնության կողմից հիմնավորված համաչափ կալանավորման դեպքերը։ Ես բերեցի 2 օրինակ, այսպիսիք բազմազան են։ Հուսով եմ, որ գլխավոր դատախազությունը կփոխի խափանման միջոցը։ Երկրապահ համարվող կառույցը հանցավոր վարք դրսևորելով մեքենան վարում է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց տարել ու փակել են»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»