Ներքին 2 տարի առաջ - 14:57 02-05-2024

Սրանք վերջում Հայաստանից թողնելու են «Հ» տառը․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրել են փակ հանդիպման։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Բոլոր այն կառույցների ներկայացուցիչները, որոնք Հայաստանում իրականացնում են, այնպես կոչված, բարեփոխումների ֆինանսավորում ու ծրագրեր են հաստատել ժողովրդավարության, հրավիրելու ենք հանդիպման, որպեսզի անկաշկանդ պայմաններում պարզենք՝ արդյո՞ք նրանց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում՝ իր բոլոր դրսևորումներով, քաղբանտարկյալներից սկսած, ավարտված սովորական քաղաքացիներին բռնության ենթարկելու գործիքակազմ կիրառելը»,- ասաց Մինասյանը՝ կոչ անելով ժողովրդին միասնաբար ընդվզել իշխանությունների գործողությունների դեմ․ «Այլապես սրանք վերջում Հայաստանից թողնելու են «Հ» տառը»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է