Ներքին 2 տարի առաջ - 20:17 01-05-2024

Այցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Այսօր առավոտյան Արծվիկ Մինասյանի հետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել ենք վերջին օրերին Երկրապահի Տավուշի մասնաճյուղի ղեկավարի կողմից հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի մեր հայրենակիցներին՝ Քաջիկ Անանյանին, Վահագն Մախսուդյանին, Արմեն Ալավերդյանին և Հարություն Ղուկասյանին: Բառերով չեմ կարող նկարագրել այն մտահոգությունն ու ցավը, թե անօրինական ձերբակալված և անազատության մեջ պահվող երիտասարդ մեր հայրենակիցներն ինչպես էին խոսում մեր հայրենիքի և հայրենիքի առջև ծառացած վտանգների մասին: Բոլորի հետ զրույցի թեման Տավուշն էր, այս օրերին տեղի ունեցող ժողովրդական բողոքը, պոռթկումը: Միայն թե ափսոսում էին, որ իրենք հիմա անազատության մեջ են, և ոչ թե իրենց հայրենակիցների և Բագրատ սրբազանի կողքին:

Իհարկե, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ ամեն այցի ժամանակ պարտադիր տեսակցում ենք նաև այդ հիմնարկի արդեն հնաբնակներից քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, որ ամիսներ շարունակ Փաշինյանի անձնական քինախնդրության բավարարման արդյունքում գտնվում է անազատության մեջ: Հատկանշական էր, որ օրերս գլխավոր դատախազը իր տարեկան հաշվետվության մեջ Արմեն Աշոտյանին վերագրել էր խայտառակ փաստեր: Դրանք ԱԺ Հանձնաժողովի նիստին դիմակազերծեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը, և վաղն էլ Ազգային ժողովում շատ ավելի մանրամասն կխոսի»:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին