ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիշողության թարմացում։
Վարչակարգի սիրահարներին հիշեցնեմ նրանց առաջնորդի մտքերն ուղղված Արցախի ժողովրդին 2018-ի մայիսի 1-ին։
«Սիրելի արցախցիներ,համոզված եղեք, որ սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում,այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի ու Արցախի պետականության համար»։
Նիկոլ Փաշինյան ,2018-ի մայիսի 1 Ազգային ժողով,ք.Երեւան։
Տարիներ անց նույն անձն ու թիմը հանձնեցին Արցախն Ադրբեջանին եւ ԱԺ ամբիոնից Ղարաբաղյան շարժումը սխալ համարեցին, իսկ Արցախն էլ՝ թոկ։
Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ,որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում»։