Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:30 01-05-2024

Զոհած զինվորների մայրերը Կիրանցում են

Մասիսից պատերազմ մեկնած և հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների մայրերը եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու հանուն Տավուշի և ընդդեմ միակողմանի զիջումների դեմ պայքարին և այդ պայքարն առաջնորդող Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Իր խոնարհումը բերելով հերոսածին մայրերին՝ Բագրատ Սրբազանն ասաց՝ մենք ձեզ կոչում ենք Հայրենիքի մայրեր։

«Նրանց որդիներն իրենց կյանքն են նվիրել ոչ թե որպեսզի մենք ծնկաչոք, սողալով ապրենք, այլ նվիրել են, որպեսզի մեր հայացքները պարզ լինի, պատիվներս՝ բարձր լինի, մեր Հայրենիքը լինի հաղթանակած»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդը այլ պատգամ էլ ուղղեց՝ մեր վարքը պիտի լինի ամենաբարեկրոնն ու բարեպաշտը, մեր գործերը պիտի լինեն սիրո մեջ, և մեր նպատակները լինեն՝ հզոր հայրենիքը, հզոր պետությունը և ժողովուրդը՝ ապրող սիրո ու հաշտության մեջ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև

Ձեզ գուցե հետաքրքրի