Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:14 01-05-2024

Մեր կարծիքով էրեխեքին թունավորել են, նոր՝ վառել․ հրդեհից զոհված զինվորի պապիկ

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատները վաղ առավոտից կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Զոհված զինծառայողներից մեկի պապիկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեն չի աշխատում ու հիմա էլ դատավարություն է գնում, որն էլ ոչ օբյեկտիվ է, և ինքը կասկածում է՝ դատավորներն էլ են ուղղորդված։

«Մեր երեխաներին թունավորել են, հետո են վառել։ Կասկածներ շատ կան, դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է, որ զինվորների մի մասն այրվելիս ի վիճակի է եղել շարժվել, օգնել, օգնություն կանչել, բղավել, իսկ մյուս մասը՝ ոչ։ Ուրեմն՝ երեխաները թունավորվել են, չեն կարողացել շարժվել, թե չէ հրդեհի ժամանակ ո՞նց եղավ, որ 15 երեխան էլ մնացին, գոնե 2-ը դուրս չեկան գնան»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Փաշինյանն էլ ոչ մի հարց չի կարող լուծել։

«Երկու անգամ եղել ենք Նիկոլի մոտ, մեզ կանչեց, գնացինք մեր փաստաբանի հետ ու 23 հարց տվեցինք, որից երեքին պատասխանեց ու Քյարամյանին ասաց, որ ուսումնասիրի գործը, ինքն էլ ծնողներին կընդունի, որ ասի՝ ինչ է եղել։ Մեկ ամիս հետո գնացինք էլի ոչ մի բան չասաց, էլի հեքիաթներ։

Բոլորն էլ ասում են հրդեհ է եղել, բայց այդպես չէ։ Հիմա եթե այսօր էլ բան չանեն, մենք ուրիշ ակցիաներ կկազմակերպենք, այլ քայլերի կդիմենք։ Բողոքարկելու ենք եվրադատարան, որ ասենք՝ իրենք այստեղ նստած են միայն խոսելու համար։ Մենք չենք եկել ասելու, թե Տավուշի հողերը տվեց, թեպետ տվեց, բա ի՞նչ արեց։ Այս ժողովուրդը մեղք չի՞, ես կասկածում եմ՝ թե «ժերտվա» տվեցին մեր երեխաներին, հիմա էլ Տավուշի հողերն են տալիս «ժերտվա», չգիտեմ՝ ինչի դիմաց»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ հարցեր են տվել Փաշինյանին, նա էլ արձագանքեց․ «Օրինակ, հարցրել եմ, թե ի՞նչ եղավ այն ահաբեկչի հարցը, որին տղաները բռնել էին։ Փաշինյանը չգիտեր այդ մասին»։

Նա նշեց, որ դեպքից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել, որը մտել էր բնակիչների տուն, նույնիսկ սեղանին թուրքական փող էր թողել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար