Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:54 30-04-2024

«Շողակաթ» հեռուստաընկերություն կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում. Վահագն Ալեքսանյան

«Շողակաթ» հեռուստաընկերություն կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս, ինչի՞ մասին է․ այսօր ԱԺ նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին նման հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ դա ժամանակին կոչվում էր հոգևոր-մշակութային ալիք ու նոր օրենքով այդ ծրագիրը պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ: Նա ասաց, որ հաղորդումների սղագրությունը նայել են, ամենամեծ բաղադրիչը եկեղեցական, կղերական բաղադրիչն է. «Մենք գտնում ենք, որ դա պետք է ինչ-որ ձևով նվազեցվի և ավելի շատ լինեն այն հաղորդումները, որոնց համար «Շողակաթ» հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է պետության կողմից, այսինքն՝ կրթական, մշակութային»:

Ալեքսանյանը նշեց. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային հեռուստաընկերություն է ու ֆինանսավորվում է պետության կողմից՝ ՀՀ հարկատուների հաշվին ու փաստացի պետք է կատարի կրթամշակութային բնույթի գործունեություն, բայց հանդես է գալիս որպես հոգևոր բնույթի հեռուստաալիք: Վատ չի հոգևորը, բայց ՀՀ պետության փողերն էլ հատկանշական է, որ պետությունը ֆինանսավորում է ամեն դեպքում: Սա արձանագրենք»:

Տիգրան Հակոբյանն էլ պատասխանեց. «Ինչքան ես գիտեմ, այդտեղ նաև Մայր աթոռ սուրբ Էջմիածինն է ֆինանսավորում, համաֆինանսավորում է և բավականին մեծ գումար տարեկան նաև Մայր աթոռն է հատկացնում «Շողակաթի» գործունեության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև