Ներքին 2 տարի առաջ - 22:12 29-04-2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսուցողական միջոցառումներ է անցկացրել մարզերում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Ուշիի Ն․Աղբալյանի անվան միջնակարգ, Շամիրամի Ուսուբ Բեկի անվան հիմնական և Արուճի միջնակարգ դպրոցներում իրականացվել են «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։ Միևնույն ժամանակ Ուշի, Կարբի, Նոր Ամանոս, Շամիրամ և Արուճ բնակավայրերում գործարկվել են էլեկտրական շչակներ։

««Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ․ տարհանում և պատսպարում» թեմաներով սեմինար-պարապմունք է անցկացվել Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցում։

Մի շարք միջոցառումներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ «Հրդեհաշիջում և տարհանում դպրոցներում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի հիմնական դպրոցում։ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ են իրականացվել Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից Գեղհովիտ բնակավայրում անցկացվել է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակների կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում և «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունի խոշորացված համայնքի և վարչական բնակավայրի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ Քննարկվել են Գեղհովիտ բնակավայրին բնորոշ հնարավոր արտակարգ իրավիճակները, քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները, ներկայացվել մի շարք լուծումներ։

Սեմինար պարապմունքի և զրույց-քննարկման ավարտից հետո անցկացվել է գործնական վարժանք, որի ընթացքում «Օդային տագնապ» ազդանշանով գործարկվել է բնակավայրի շչակը, իրականացվել է բնակչության տարհանում և պատսպարում։

Կոտայքի մարզում ևս իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ՝ բնակչությանը անհրաժեշտ գիտելիքների փոխանցման և պատրաստավածության բարձրացման նպատակով։

Միջոցառումների շրջանակներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ Քարաշամբ, Կարենիս, Ֆանտան, Սարալանջ, Կամարիս, Զորավան, Նուռնուս, Քաղսի, Արագյուղ, Զառ, Լեռնանիստ գյուղերի միջնակարգ դպրոցներում, Նոր Հաճն և Հրազդան քաղաքների համապատասխանաբար թիվ 1 և թիվ 4 հիմնական դպրոցներում անցկացրել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել են ինչպես դպրոցի ուսուցչական, այնպես էլ աշակերտական կազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ, Նոր Արտամետ գյուղի միջնակարգ դպրոցներում և Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզում անցկացված դասընթացների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը և վարվելակերպի կանոնները» թեմային։

Նշվում է, որ գիտելիքի փոխանցումն առավել պատկերավոր դարձնելու նպատակով Կաթնաղբյուր և Ֆանտան գյուղերի միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում և ուսումնական հաստատություններում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում