Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:23 27-04-2024

Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով

2023 թվակակնի հուլիսին, Արցախի պաշարման դժնի օրերին, Նիկոլ Փաշինյանը երևանյան սրահում հով-զով նստած, մամլո ասուլիս էր անում, խոսում ցուցանիշներից, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական «հաջողություններից»․․․

Իր կառավարությանն ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկը հնչեցրեց հարց․ այն ձայնագրված էր, խոսողն արցախցի կին էր․ խոսակցության նյութը Նիկոլի կնոջ՝ բանջարանոցից արված լուսանկարն էր, որտեղ պատկերված բույսերը վարչապետի կողակիցը ցուցադրաբար, հաճույքով ջրում-խնամում էր։

Արցախցու հարցը վերաբերում էր թե՛ այդ բոստանային իդիլիային, որը ծավալվում էր խաղաղ ու անվրդով կառավարական ամառանոցում, և թե՛ Արցախը դավաճանելուն, այն Ադրբեջանի կազմում ճանաչելուն և դրանով արցախցիներին սոսկալի վիճակի մեջ դնելուն։

Փաշինյանն ակներևաբար վրդովմունքի մեջ ընկավ հարցից, սկսեց դեսուդեն ընկնել՝ մերթ մեղադրում էր արցախցուն, որ չի կարողանում ամռանը բամիա աճեցնել, մերթ՝ լրագրողին, որի տրամադրության տակ էր ընկել այդ անհարմար հարցը, մերթ՝ լրագրողի ԶԼՄ-ի «տերերին», որոնք դղյակներ են կառուցել, միլիարդներ յուրացրել․․․ Բոլոր-բոլորը մեղավոր էին, ինքը՝ ոչ։

Փաշինյանը պարզապես հրաժարվում էր որևէ կապ ունենալ օրհասական վիճակում գտնվող Արցախի հետ։ Նրա կարծիքով՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին արցախցու դառը փաստագրումը «մուննաթ» էր, լրիվ անտեղի մի բան՝ կոչված փչացնելու ասուլիսի մտերմիկ մթնոլորտը։

Անցան ամիսներ, Արցախ հայաթափվեց, Նիկոլ Փաշինյանը սկսեց արցախցիներիս կոչել «սիրելի քույր-եղբայրներ» ու «40+10» հազարական դրամներ տալ։

Ընթացքում պարզվեց, որ Հայաստանում էլ կան Ադրբեջանի մաս կազմող տարածքներ, որոնք նույնպես կվերադարձվեն։ Եվ մեկնարկեց Ադրբեջանի պարտքի վերադարձի ժամանակացույցը։ Արդեն թշնամին Տավուշում է, և սա հիշեցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ Արցախում ստեղծված վիճակը, երբ օկուպացված Շուշիից Ստեփանակերտի գլխին կախվել էր ադրբեջանական մահացու ներկայությունը։ Հենց այդ հանգամանքը դարձավ 2 տարի անց սկսած պաշարման սկիզբ, և ո՛վ գիտի, թե հիմա Տավուշում ամրանալով՝ թշնամին կսպասի՞, արդյոք, 2 տարի, թե՞ ավելի կարճ ժամկետում կանցնի այդ մարզն ամբողջովին կտրելու ծրագրին։

Այդ ժամանակ Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում