Արտաքին 2 տարի առաջ - 22:00 25-04-2024

Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Միացյալ Նահանգների նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարեդարձի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել, որում նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրներին։

«Արցախում էթնիկ զտումներից հետո ադրբեջանական ռեժիմը դեռևս պատանդ է պահում Արցախի քաղաքացիական քաղաքական ղեկավարությունը՝ նրա նախկին նախագահներին, նախարարներին և պատգամավորներին, ինչպես նաև տասնյակ այլ մարդկանց, որպեսզի Հայաստանին պարտադրի հետագայում ավելի շատ տարածքային զիջումներ կատարել։

Վարչախումբը սպառնում է ներխուժել Հայաստան, եթե Հայաստանի տարածքային սահմաններից ներս չզիջեն մի քանի քաղաքներ և գյուղեր։ Այսօր ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են այն, ինչ մնացել է Արցախում հայկական ժառանգությունից։ Եթե ​​1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մնա առանց միջազգային դատապարտման, այն կավարտվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։

Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և կիրառել պատժամիջոցներ, քանի դեռ չի գտնվել անվտանգ և կենսունակ ճանապարհ բնիկ հայերի Արցախ վերադարձի համար։

Մինչ այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սկզբի 109-րդ տարելիցը, հայերի ծանր վիճակը դեռ չի ավարտվել, և մենք պետք է վերականգնենք մեր հանձնառությունը դադարեցնելու էթնիկ զտումները և պաշտպանելու հայերի ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա իր ուղերձում:

Հեշեցնենք, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը նախորդ տարեվերջին հրապարակված տեսաուղերձում էլ խոստացել էր, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը