Արտաքին 5 տարի առաջ - 10:21 11-06-2021

Մոսկվայում ԱՄՆ դեսպանը վերադառնալու է առաջիկա շաբաթներին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն առաջիկա շաբաթներին կվերադառնա Մոսկվա, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, Սալիվանն օգնություն է ցուցաբերել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին պատրաստվելու հարցում. «Նա վերադարձել է այստեղ գագաթնաժողովից առաջ և աշխատել Սպիտակ տան ու Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Վաշինգտոնից հեռացել էր այս տարվա մարտին Մոսկվայում խորհրդակցությունների համար, իսկ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին հետ կանչելու պատճառն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն էին ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի վերաբերյալ:

Դրանից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան առաջարկել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին մեկնել Վաշինգտոն՝ «մանրամասն, լուրջ խորհրդակցությունների»: Ապրիլի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մոսկվան լքելու Սալիվանի որոշման մասին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է