Մշակույթ 2 տարի առաջ - 21:45 24-04-2024

Ես անոնց մեջ կապրիմ, ես կճանչնեմ թուրքը․ Գրիգոր Զոհրապ․ եղեռնազարկ մտավորականը

Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայկական մտավորականության ներկայացուցիչներից մեկն էլ Գրիգոր Զոհրապն էր։ Նա ազգային դեմք էր, հեղինակություն ինչպես ազգային, այնպես էլ օտար շրջանակներում։ Զոհրապը հիանալի ճանաչում էր Երիտթուրքերին, նա հիանալի հասկանում էր, թե ինչ է նախապատրաստվում։ Երբ մի առիթով Շիրվանզադեն նրան հուսադրում է, թե չի կարելի այդքան մռայլ լինել, նա պատասխանում է․ «Ես անոնց մեջ կապրիմ, ես կճանչնեմ թուրքը»։

Զոհրապը հասկանում էր նաև, թե ինչ ամպեր են կուտակվում իր գլխավերևում։ Մտերիմ ընկերներից Մարտեն Հակոբյանը հորդորում էր թողնել Պոլիսը և փախչել երկրից։ Զոհրապը մերժում է․ «Ո՞ւր փախչիմ և ինչպե՞ս։ Որո՞ւ թողում աս անգլուխ ու անտեր ժողովուրդը։ Չէ, փախչիլ չեմ կըրնար, պարտքս է մինչև վերջ պատնեշին վրա կենալ»։



Նա իր մահվան որոշումն «ստորագրեց» Թալեաթ փաշայի հետ ունեցած վերջին պատմական հանդիպման ժամանակ, երբ հայտարարեց․ «Կգա ժամանակ, երբ ձեզնից հաշիվ կըպահանջին»։ Թալեաթի հարցին, թե ով պիտի հաշիվ պահանջի, պատասխանել է՝ ես։

Շուտով գալիս է աքսորի հրամանը։ Նրան աքսորում են հայտնի դաշնակցական Վարդգես Սերինկյուլյանի հետ։ Զոհրապի ամբողջ հույսը կինն էր, որը Պոլսում ջանք չէր խնայում ամուսնուն օգնելու համար։ Հալեպից 1915 թ․ հուլիսի 2-ին Զոհրապը կնոջը գրում է․ «Սիրական, մեկ հատիկ հոգիս, կյանքս, ալ վերջին վարագույրը կսկսի մեզի համար։ Իմ ինչ վիճակի մեջ ըլլալուս համար բացատրություն չեմ տար, որպեսզի քո քաջությունդ ալ չկոտրեմ։ Երկու անգամ է, որ լուսինը կտեսնիմ և քեզ ու զավակներս աչքիս առջև կբերեմ ու կհամբուրեմ։ Երրորդ լուսի՞նն ալ այսպես պիտի ըլլա արդյոք։ Վտանգի մեջ եմ, աշխատե, աշխատե։ Ավելի գրելու ուժ չունիմ, թե ողջ պիտի մնամ, զավակներուս վերջին պատվերս ու վերջին կտակս է, որ միշտ սիրով ըլլան իրարու հետ, քեզ պաշտեն ու սիրտդ չցավցնեն ու զիս ալ հիշեն․․․»։



Վերջին գիշերը Ուրֆայում, երբ ժանդարմների խիստ հսկողությամբ Վարդգեսն ու Զոհրապը պահվում էին մի շինության մեջ, տեղի կտրիճների մի խումբ՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ, որոշում է մի հանդուգն ծրագիր իրականացնել և ազատել Զոհրապին և Վարդգեսին։ Մկրտչին հաջողվում է տանիքից թափանցել այն սենյակը, որտեղ պահվում էին նրանք, սակայն երկուսն էլ կտրականապես մերժում են՝ պատճառաբանելով, թե դա ավելի կգրգռի թուրքերին՝ սաստկացնելու կոտորածը։Մկրտիչը ձեռնունայն է դուրս գալիս շենքից՝ անեծքներ մրթմրթալով հայի հավերժական միամտության մասին․․․

Հուլիսի 6-ին ճանապարհին ժանդարմաները կանգնեցնում են կառքը, նշան բռնում ու կրակում․․․ Կառքում Զոհրապն էր․․․

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով

Ձեզ գուցե հետաքրքրի