Ներքին 2 տարի առաջ - 12:45 24-04-2024

Պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասելու դեպքի մասին

Խոսել ենք բերման ենթարկվածների հետ, նաև հայտարարություն ենք տարածել, որտեղ անընդունելի ենք համարել թե՛ հավաքի մասնակիցների, թե՛ ոստիկանների և թե՛ բոլոր դերակատարների կողմից որևէ տեսակի բռնության կիրառումը։

Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ բողոքի ակցիա իրականացնող տավուշցիներին բերման ենթարկելու գործողություններին, ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ կասկածներ, արագ արձագանքման խումբ եմ ուղարկել ոստիկանական ստորաբաժանումներ և հիվանդանոցներ, զրուցել ենք բոլորի հետ, այդ ամենը ընդհանրացնելու ընթացքում հնարավորություն կուենանք եզրահանգումներ անել»,- ասաց նա։

Մանասյանը նշեց, որ երեկ Նոյեմբերյանում ԵԿՄ-ին պատկանող մեքենան քաղաքացու ուղղությամբ վարելու և վնասվածքներ հասցնելու դեպքով հայտարարություն են տարածել։

«Հատուկ շեշտադրել ենք, որ այս դեպքով բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է, պահանջել ենք իրավասու մարմինների կողմից այդ հարցով պատշաճ քննության իրականցում։ Մենք Սուրեն Պետրոսյանի հետ էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնված խնդիրերը։ Հանձնարարել եմ իմ աշխատատակիցներին, որ ձերբակալման ժամը լրանալուց հետո այցելեն այնտեղ ու արձանագրեն նրանց պատշաճ ազատ արձակումը»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը