Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:19 23-04-2024

Այլևս գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի գործոնը․ երբեմնի Ստեփանակերտում ադրբեջանցի երեխա է ծնվել

«COP29 և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովում ելույթ ունենալով՝ Իլհամ Ալիևը կրկին սպառնալից հայտարարություններ է տեղացել Հայաստանի և հայ ժողովրդի ուղղությամբ։

«Մենք չենք կարող հանգիստ նստել ու սպասել, թե ինչպես են Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում Հայաստանին, որ վերջինս հարձակվի մեզ վրա»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այդ երկրները Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացն իրականացնում են բացեիբաց։ «Նրանք ցուցադրաբար են դա անում և անգամ մեզ ինչ-որ բան են ուզում դրանով ապացուցել։ Մեր կարծիքը հստակ հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը և այն կողմերին, որոնք փորձում են Հայաստանի նկատմամբ ինչ-որ հոգածություն ցույց տալ, և եթե լուրջ սպառնալիք տեսնենք՝ ստիպված ենք լինելու համարժեք միջոցներ ձեռնարկել»։

Խոսելով Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերից՝ Ալիևը հայտարարել է․ «Ես արդեն ասել եմ, որ այլևս գոյություն չունի այսպես ասած «Լեռնային Ղարաբաղի» գործոնը։ Նրանք՝ հայերը, համաձայնել են, որ այդ հարցը չպետք է ընդգրկվի խաղաղության պայմանագիր։ Դա նշանակում է, որ գլխավոր խոչընդոտն այլևս գոյություն չունի, բայց եթե նրանք կառչեն ինչ-որ՝ ոչ այնքան կարևոր եզրույթներից, ապա դա կնշանակի, որ նրանք ժամանակ են ձգձգում սպառազինվելու և նորից մեզ վրա հարձակվելու համար։ Բայց մենք նրանց այդ հնարավորությունը չենք տա»։

Չենք կարծում, թե Ալիևը կամ հատկապես Էրդողանն անհանգստանալու առիթ ունեն Հայաստանի գործող ղեկավարության քայլերի հետ կապված։ Ամեն ինչ գնում է, ինչպես որ պետք է ադրբեջանա-թուրքական շահերի անմնացորդ սպասարկման համար։

Այսօր թշնամական քարոզչամեքենան հաղորդել է, որ երբեմնի Ստեփանակերտում ծնվել է առաջին ադրբեջանցի տղա երեխան։ Գուցե սա Նիկոլ Փաշինյանի համար լավ առիթ է շնորհավորական ուղերձ հղելու «կիրթ-կառուցողական» Ալիևին․․․

Բայց առայժմ Փաշինյանի աշխատակազմում երևի աշխատում են Հայոց ցեղասպանության զեհերի հիշատակի օրվան նվիրված ուղերձի տեքստի վրա։

Գուցե՝ վերջին անգամ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր