Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:35 22-04-2024

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ կրկին փորձում են հասնել Ալիևի վարչակազմի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանման։

Առաջարկը օրենքի նախագծի տեսքով պատրաստ է, այն քվեարկության կդրվի առաջիկա շաբաթներին, փաստաթղթում շուրջ չորս տասնյակ ադրբեջանցի պաշտոնյայի անուն է ներառված, որոնք պատասխանատու են ինչպես Արցախի և Հայաստանի դեմ Բաքվի քաղաքականության, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների դեմ իրավախախտումների համար, այս մասին «Ազատությանը» պատմել է երկկուսակցական օրենսդրական առաջարկի մանրամասներին ծանոթ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Ադրբեջանցի 40 տարբեր պաշտոնյաների անուններ են ներկայացված փաստաթղթում։ Բանաձևը շեշտում է, որ ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունը 180 օր ունի ուսումնասիրելու՝ արդյո՞ք այդ անձինք խախտել են Մագնիտսկու օրենքը և ԱՄՆ -ի արտաքին օժանդակության բանաձևի հետ կապված այլ օրենքներ։ Այս բանաձևն առաջին քայլն է», - հայտարարել է Չուլջյանը՝ խոստովանելով, որ տևական ժամանակ է, ինչ թե ամերիկահայ կազմակերպությունները, այնպես էլ ամերիկացի քաղաքական գործիչներ Բայդենի վարչակազմից ապարդյուն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ։

Բանաձևի հեղինակը նախագահ Բայդենի կուսակից կոնգրեսական Դինա Թայթուսն է, ով իր այդ նախաձեռնության մասին անցած շաբաթավերջին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը:

«{Օրենքը (ընդունվելու դեպքում)} տարատեսակ պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք ղեկավարել կամ իրականացրել են էթնիկ զտումն Արցախում։ Եկել է ժամանակը ստիպելու նրանց վճարել, պատասխանատվություն կրել նման գործողությունների համար», - հայտարարում է կոնգրեսական Թայթուսը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում