Արտաքին 2 տարի առաջ - 13:30 22-04-2024

«Էրդողանի շուն, դավաճան»․ Գարո Փայլանին վռնդել են Լոս Անջելեսի հայկական եկեղեցուց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Գարո Փայլանին հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Լոս Անջելեսի Բուրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով այդ պահին եկեղեցում պատարագին ներկա հայերից մեկին։

Հաղորդվում է, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երբ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցուց, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվում։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։

«Եկեղեցում մարդիկ խուսափեցին վիրավորելուց, սակայն երբ նա դուրս եկավ եկեղեցուց՝ սկսեցին թուրք, Էրդողանի շուն, սրիկա և այլն։ Բանը հասավ նույնիսկ հրմշտոցին։ հասկացան, որ եկեղեցու ներսում ավելի ապահով էր՝ հետ մտան եկեղեցի ու եկեղեցու հետևի դռնով, Սրբազանի ուղեկցությամբ դուրս եկան։ Սրբազանի հետ ապահով էր, Սրբազանից կազդվեին մարդիկ»,- հայտնել է հայ համայնքի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Գարո Փայլանը 2015-2023 եղել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր՝ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունից, իսկ նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրություններում չի առաջադրել իր թեկնածությունը, քանի որ կուսակցության ներքին կանոնադրության համաձայն՝ միևնույն անձը երկու անգամ անընդմեջ պատգամավոր լինելուց հետո չի կարող կրկին պատգամավոր ընտրվել։

Փայլանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այս համատեքստում ողջունում է Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ Գարո Փայլանը Լոս Անջելեսի հայ համայնքի կողմից նման «ջերմ» ընդունելության է արժանացել։

Բացի այդ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները դժգոհել են այն հանգամանքից, որ Փայլանը Սումգայիթի ջարդերը և այսպես կոչված Խոջալուի «ցեղասպանությունը» դնում է միևնույն հարթության վրա։ Նա ամեն տարի փետրվարի 26-ին և 28-ին գրառումներ է կատարում, որտեղ ոգեկոչում է Սումգայիթում զոհված հայերի և Խոջալուում սպանված ադրբեջանցիների հիշատակը՝ փաստացի ընդունելով պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից տարածվող այն թեզերը, թե իբր հայերը Խոջալու բնակավայրում «ադրբեջանցիներին ցեղասպանության են ենթարկել»։

Նշենք, որ հայկական ինքնապաշտպանական ուժերը Խոջալուի ազատագրումից հետո խաղաղ բնակչության համար միջանցք էին թողել, սակայն ադրբեջանական զինված հրոսակախմբերը հարձակում են գործել և ոչնչացրել հեռացող խաղաղ բնակչությանը, որպեսզի հետագայում այն բարդեին հայերի վրա։

Հատկանշական է, որ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպվել էին հենց ադրբեջանցիների կողմից։ Նա հայտարարել է, որ դրանց կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ընդդիմությունն էր՝ ժողճակատը, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից:

22 տարի անց՝ 2014թվականի փետրվարի 27-ին, արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը, մասնավորապես, ասելով. «Ժողովրդական ճակատի կողմից ստեղծված այդ սարսափն ուղղված էր իմ դեմ, քանի որ ես էի այն ժամանակ նախագահը, …ընթանում էր պայքար իշխանության համար: Որքան վատ Մութալիբովի համար, այնքան լավ նրա հակառակորդների համար: Ահա սա է մեր ազգային գաղափարը»:

Ներկայումս Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են վերախմբագրել Մութալիբովի խոստովանությունը։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»