Արտաքին 2 տարի առաջ - 19:37 18-04-2024

Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է

Դուբայի միջազգային օդանավակայանից որոշ թռիչքներ վերսկսվել են, թեև օդանավակայանի աշխատանքն ընդհանուր առմամբ շարունակում է խաթարված մնալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:

Օդանավակայանի աշխատանքը խաթարվել է Արաբական Միացյալ Էմիրություններում և հարևան երկրներում հորդառատ անձրևների պատճառով:

Փոթորիկի հետևանքով հեղեղվել են ԱՄԷ ճանապարհները և միջազգային օդանավակայանը:

Աշխարհի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանի ղեկավարությունը ապրիլի 18–ին հայտարարել է, որ սկսել են մուտքային թռիչքներ ստանալ, սակայն ելքային թռիչքները շարունակում են հետաձգվել:

Ավելի ուշ հայտարարվել է, որ գրանցումը (check-in) բաց է 3-րդ տերմինալում Emirates-ի՝ օդանավակայանի միակ ամենամեծ փոխադրողի և Flydubai-ի թռիչքների համար:

Ապրիլի 17–ին շուրջ 300 չվերթ է չեղարկվել, հարյուրավոր չվերթներ հետաձգվել են։

ԱՄԷ-ում ապրիլի 16-ին գրանցվել են վերջին 75 տարվա դիտարկումների ընթացքում ամենաշատ տեղումները։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ