Արտաքին 5 տարի առաջ - 14:07 22-07-2021

Դուբայի օդանավակայանում երկու ինքնաթիռներ բախվել են միմյանց

Դուբայի օդանավակայանում երկու ինքնաթիռներ միմյանց են բախվել, ոչ ոք չի տուժել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Դուբայից Բիշքեկ թռչող էմիրաթական Flydubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը հուլիսի 22-ի վաղ առավոտյան թռիչքուղում բախվել է Բահրեյնի Gulf Air ավիաընկերության ինքնաթիռին: Միջադեպի պատճառով ուղևորները ստիպված են եղել թռչել այլ չվերթներով:

Ինչպես հստակեցրել է Flydubai-ի ներկայացուցիչը, ընկերությունը իշխանությունների հետ միասին հետաքննելու է միջադեպը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա