Ներքին 2 տարի առաջ - 18:43 18-04-2024

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը. ՇՄՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն՝ ի դեմս դեկան Սարգիս Քելյանի, կնքել են համագործակցության հուշագիր։

Կողմերը համոզված են, որ ուսանողների ներգրավվածությունը կենտրոնի աշխատանքներին կնպաստի գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը, գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունումն անհրաժեշտ հիմքեր կստեղծի դրանց գործնական կիրառման արդյունավետության բարձրացման համար։

Հուշագրի շրջանակում՝
✅ կենտրոնում կկազմակերպվեն ուսանողների փորձառություններ, ուսումնական և մասնագիտական պրակտիկաներ,

✅ համատեղ կմշակվեն և կիրականացվեն կրթական ծրագրեր այդ թվում կներդրվի «ավիաօդերևութաբանություն» մագիստորսական ծրագիր,

✅ համատեղ կկազմակերպեն մոնիթորինգային աշխատանքներ,

✅ կողմերը համատեղ կմասնակցեն գիտահետազոտական և կրթական աշխատանքներին, տեղական և միջազգային նախագծերին դոնորների հետ բանակցություններ կվարեն և համատեղ ծրագրային հայտեր կմշակեն,

✅ Կբարելավվեն ֆակուլտետի լսարանային պայմանները և կիրականացվի լաբորատորիաների վերազինում։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին