Ներքին 2 տարի առաջ - 22:00 17-04-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը շրջայց են կատարել շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ապրիլի 17-ին շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմիտեից և մարզպետի աշխատակազմից, Կոմիտեի պատասխանատուներն ու Շիրակի մարզպետը նախ քննարկել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքն ու արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Ըստ աղբյուրի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ կոմիտեն հետևողական է լինելու՝ պատշաճ որակով և անհրաժեշտ ծավալով ավարտին հասցնելու իրեն վստահված ծրագրերը. «Մեր մոտեցումը հստակ է՝ որակի հարցում կոմպրոմիս չի լինելու, և այդ մասին հայտնել ենք շինարարական կազմակերպությունների ղեկավարներին։ Ծրագրերը համակարգելիս կոմիտեն ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի ամենասեղմ ժամկետներում խնդիրները բացահայտվեն և լուծվեն»։

Շիրակի մարզպետը կարևորել է, որ համագործակցված աշխատանքով հնարավոր լինի հասնել իրականացվող պետական ծրագրերում թերությունների վերացմանը և նոր մեկնարկող աշխատանքներում նման խնդիրների բացառմանը. «Շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզում եք, և կկարողանանք նորից լինել շինօբյեկտներում ու խոսել, լսել շինարարներին, դիտարկել բոլոր աշխատանքները, անել հնարավորը խնդիրների լուծման համար»։

Նշվում է, որ քննարկումից հետո պատասխանատուները եղել են մի շարք շինօբյեկտներում։ Շիրակի մարզի 3 բնակավայրում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում, իրականացվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագիրը։

«Շիրակի մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահն աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ սկզբում եղել են Բերդաշենում, որտեղ ընթանում են դպրոցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։ Այնուհետև այցելել են Արեգնադեմ բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները։ Դպրոցի կառուցման արժեքը 747 մլն 566 հազար դրամ է, 2024 թվականի համար հատկացվելու է շուրջ 389 մլն 461 հազար դրամ։

Կոմիտեի նախագահն ու մարզպետը մասնագետների հետ դիտարկել են կատարված աշխատանքները, շինարարներին հանձնարարել հնարավոր սեղմ ժամկետներում կատարել անհրաժեշտ շտկումները։

Դիտարկվել են նաև Կապսի դպրոցի շինաշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, սակայն նկատվել են բացթողումներ։ Նշենք, որ մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ աշխատանքային այցի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Շիրակի մարզպետը դիտարկել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքները։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։ Համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում