Ներքին 3 ամիս առաջ - 17:18 03-07-2026

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե

Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է։ 2026թ. հունվարին ընդունված «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերով կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և շինհրապարակների կահավորման համար։

Նոր կարգավորումը գործում է արդեն մեկ ամիս։

Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է բոլոր կառուցապատողներին առաջնորդվել նոր նորմերի պահանջներով, պատասխանատու կերպով կազմակերպել շինարարությունը և մասնակցել շրջակա միջավայրի պահպանությանը։

Այսպիսով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում՝ իրականացնելով փոշենստեցման միջոցառումներ և կիրառելով օդի մաքրման համակարգեր՝ փոշեորսիչ, փոշեճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող ու ցածր արտանետումներով սարքավորումներ: Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումն օդի որակի մոնիթորինգային սարքերով։

Բացի այդ, ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ մնացած տարածքները՝ խճի շերտով՝ բացառելով փոշու առաջացումը։
Կառուցապատողները պարտավոր են հետևել նաև շինարարական հրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների և ցանցերի կիրառման, նյութերի փոխադրման, պահպանման և այլ պահանջներին։

Շինարարության ընթացքում առաջացող փոշու և ծխի կառավարման միջոցառումներ ամրագրող նորմերի պահպանումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների շարքում շինարարության գործոնը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում