Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 00:13 17-04-2024

Գյումրիի պատմական շենքերը փլուզման եզրին են․ պետությունը ձեռքերը լվանում է

Մամուլում տարածվեց տեղեկություն, որ Գյումրիի «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում գտնվող ռեստորանի կամ որ առավել հայտնի է՝ «Բարի լույսի» շենքում շուտով կսկսվեն շինարարական աշխատանքներ։ Դեռ անցած տարվանից էին շենքի շուրջ սկսվել խոսակցությունները, որ շենքը գնել է սիրիահայ գործարար։ Նա պատրաստվում է պատմամշակութային կառույցը վերածել հյուրանոցառեստորանային համալիրի՝ իհարկե, պահպանելով շենքի ֆասադը։ Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է «Բացահայտենք Գյումրին» նախաձեռնության հիմնադիր Դերենիկ Մալխասյանի հետ, ով զբաղվում է Գյումրի քաղաքի պատմության ուսումնասիրությամբ ու հանրայնացմամբ։



«Չեմ կարող ասել՝ ինչքանով է այս ամենը իրատեսական, բայց մենք մեր աչքի առաջ ունենք օրինակներ։ Օրինակ`մի քանի անգամ Վառեմ-մարեմի շենքի հետ կապված ժամկետներ հայտարարվեցին։ Վերջինը 2023 թվականի հուլիս ամսին էր, որ պիտի սկսվեն շինարարական աշխատանքները, բայց մենք տեսանք, որ այդպես չեղավ, շենքը չվերանորոգվեց, շենքը շարունակվում է ավերվել։ Հետո ասացին, որ «Տաշիր» հիմնադրամն է հանձն առել, որ կվերանորոգվի, բայց էլի հստակություն չկա»,-ասում է Մալխասյանը։

Նշենք, որ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը, մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով, գտնվում էր ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում, բայց օրերս խոսակցություններ սկսեցին, 2009 թվականից քաղաքային գույք չի հանդիսանում։



«Բացահայտենք Գյումրին» նախաձեռնության հիմնադիրը կասկածներ ունի, որ առաջիկայում պատմական միջուկում գտնվող շենքերում վերանորոգման աշխատանքներ կսկվեն.

««Բարի լույսի» շենքը, եթե չեմ սխալվում, մասնավորի սեփականություն է, և փորձը ցույց է տալիս, որ ինչը մասնավորինն է, ավելի արագ է վերականգնվում, քան պետական հոգածության տակ գտնվողները»,- ընդգծեց Դերենիկ Մալխասյանը։

Մալխասյանը անդրադարձել է նաև Կինոհոկտեմբեր կինոթատրոնի վերանորոգման աշխատանքներին։

«Կինոհոկտեմբերի հետ կապված հստակ որոշում կա, որ այդ շենքը վերանորոգման է ենթարկվելու՝ պահպանելով պատմաճարտարապետական դիմագիծը, այնտեղ որևէ փոփոխություն չի լինելու։ Եթե չեմ սխալվում քաղաքապետարանի հետ կապված ինչ-ինչ խնդիրների պատճառով շենքի վերանորոգման աշխատանքները ձգձգվում են։ Ես տեղյակ եմ, որ շենքը ծառայելու է նույն նպատակին, այսինքն`լինելու են կինոդահլիճներ, ինչպես դա եղել է 20-ական թվականներից»:



Գյումրիում բազմաթիվ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր փլուզման եզրին են։ Այդպիսի շենքերը տասնյակներով կարելի է հաշվել և տարբերակել՝ ըստ մաշվածության։

«Գյումրիի պատմական միջուկի հետ կապված բազմաթիվ հարցեր կան`միջավայրի պահպանությունից, մինչև պատմամշակութային շենքերի վերանորոգում։ Հիմա ամբողջը թողնված է մասնավոր հատվածի վրա, բայց այստեղ պետությունն էլ անելիք ունի։ Պետք է մեծացնել պետական հոգածությունը, որն այս պահին զրո է»,-եզրափակում է «Բացահայտենք Գյումրին» նախաձեռնության հիմնադիր Դերենիկ Մալխասյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ