Արտաքին 2 տարի առաջ - 20:06 16-04-2024

Դուբայի օդանավակայանը 45 չվերթ Է չեղարկել

Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող 45 չվերթ ԱՄԷ-ում հորդառատ անձրևների պատճառով: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը:

«Ընդհանուր առմամբ, այս առավոտ 21 մեկնող և 24 ժամանող չվերթներ չեղարկվել են, ևս երեքը տեղափոխվել են հարևան այլ օդանավակայաններ», -ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ցերեկը օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է 25 րոպեով, սակայն հետո վերսկսվել է: Ըստ աղբյուրի՝ դեպի օդանավակայան տանող ճանապարհները հեղեղվել են:

Արաբական Միացյալ Էմիրություններում հորդառատ անձրևները հանգեցրել են բազմաթիվ ճանապարհների հեղեղման: Ուժեղ տեղումները սկսել են ապրիլի 15-ին, հաջորդ օրը սկսվել է վատ եղանակի երկրորդ ալիքը: Բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ իրենց տներում: Պետծառայողներին խնդրել են աշխատել տնից, դպրոցներն անցել են առցանց ուսուցման: Հատկապես հորդառատ անձրևներից տուժել է Դուբայը: Առատ տեղումների պատճառով այս պահին էմիրության որոշ փողոցներով երթևեկությունն անհնար է:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ