Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:03 16-04-2024

Դուք ստորագրել եք ԼՂ կապիտուլյացիան. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

«Չեմ կարող չհամաձայնել պարոն Խաչատրյանի հետ, այո՛, եզդիները հայերի հետ ուս ուսի կանգնած պայքարել են ԼՂ ազատության ու անկախության համար, իսկ կոնկրետ երկու խմբակցություններից ու դրանց սատարող սատելիտներից կազմված կապիտուլյացիոն կոալիցիան ստորագրել է ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն ու հրամանագիրը»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին:

«Այսուհետ շրջանառության մեջ եմ դնում թեզը, որ դուք՝ ՀՅԴ-ն, Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը, ՀՀԿ-ն և դրանց սատելիտները փաստացի հանդիսացել եք ԼՂ կապիտուլյացիոն կոալիցիա, դուք ստորագրել եք ԼՂ կապիտուլյացիան»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը և հավելեց․ «Ուզում եմ շեշտել, որ դա տեղի է ունեցել այն պայմաններում ու այն պարագայում, երբ մեր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ձեր խմբակցության պատգամավորն անվանել է միակ հնարավոր փաստաթուղթը, որով ԼՂ-ն կարող էր մնալ հայկական, ու ձեզնից ոչ մեկը չի հակադարձել։ Այսինքն, փաստացի սա ընդունում ենք որպես ձեր խմբակցության դիրքորոշում ու այս պահից սկսած ես առաջարկում եմ, որ քաղաքական դաշտում ձեր քաղաքական ուժերը անվանվեն կապիտուլյացիոն կոալիցիայի մասնիկներ»:

Հիշեցնենք նաև՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն է: Առաջարկվում է օգոստոսի 3-ը հայտարարել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ