Արտաքին 2 տարի առաջ - 20:35 15-04-2024

Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

Տաջիկստանի Հանրապետությունը վիզային ռեժիմ է մտցնում Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս НИАТ «Ховар» ազգային լրատվական գործակալությանը հայտնել են Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերատեսչությունից ընդգծել են, որ հղում կատարելով Տաջիկստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի համապատասխան որոշման նոտային՝ փոխադարձության սկզբունքի իրականացման նպատակով 2024 թվականի ապրիլի 20-ից վիզային ռեժիմը կկիրառվի Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների նկատմամբ։

Ավելի վաղ՝ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել էր, որ Թուրքիան դիվանագիտական ​​ուղիներով չի ծանուցել տաջիկական կողմին Տաջիկստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրման ժամկետի մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության պաշտոնական Resmi gazete թերթը մինչ այդ հրապարակել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, որը վերաբերում է Տաջիկստանի սովորական արտասահմանյան անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացմանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը