Արտաքին 2 տարի առաջ - 15:02 15-04-2024

Աշխատելու ենք օլիմպիական հրադադարի ուղղությամբ. Սի Ծինփինին կխնդրեմ օգնել ինձ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է համատեղ ջանհքերով հասնել ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում բոլոր ռազմական հակամարտությունների դադարեցմանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում։

Մակրոնի խոսքով՝ ինքը մտադիր է դրանում ներգրավել Ֆրանսիայի գործընկերներին, առաջին հերթին՝ Չինաստանին։

«Մենք աշխատելու ենք օլիմպիական հրադադարի ուղղությամբ: Ես կփորձեմ մեր գործընկերներից շատերին ներգրավել այս աշխատանքում։ Մի քանի շաբաթից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը կգա Փարիզ, ես նրան կխնդրեմ օգնել ինձ», - ասել է Մակրոնը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և Սուդանի պատերազմը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Մակրոնի առաջարկը, ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Արևմուտքի ցանկացած նախաձեռնություն, բայց կառաջնորդվի միայն իր շահերից և ռազմադաշտում առկա իրավիճակից։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին