Ներքին 2 տարի առաջ - 18:37 11-04-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հրահանգել է անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ընթացիկ ծրագրերի իրականացման տեմպերը, հայտնաբերված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Կոմիտեի նախագահն աշխատակիցներին առաջադրել է հստակ պահանջներ՝ որակի ապահովման նկատմամբ լինել հետևողական, ծրագրերը համակարգելիս անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում և անպերապահորեն կատարել ցանկալի արդյունքի հասնելու համար տրված հանձնարարականները։ Նա հորդորել է խստորեն հետևել ժամանակացույցի պահպանմանն ու ծրագրերի պատշաճ իրագործմանը։

«Բոլորիցդ ակնկալում եմ պատասխանատու և սրտացավ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ՝ համատեղ ուժերով աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ տարբերակ գտնելու և կոմիտեին վստահված ծրագրերն ամբողջ ծավալով ու բարձր որակով վերջնակետին հասցնելու համար»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Կոմիտեի ղեկավարն աշխատակիցներին է ներկայացրել նաև կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր տեսլականը, որը թույլ կտա ծրագրերի ամենօրյա հետևողական համակարգում իրականացնել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը