Ներքին 2 տարի առաջ - 11:04 11-04-2024

Հայաստանում տեղյակ չեն օդային միջանցքի մասին, որն ուզում է բացել Հնդկաստանը

Հայաստանում տվյալներ չունեն Երևանի և Դելիի միջև օդային միջանցքի գործարկման շուրջ պայմանավորվածության մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Հնդկական IADN գործակալությունը մարտի 10-ին հայտնել էր, որ Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում` ռազմավարական նշանակության ապրանքներ արտահանելու նպատակով: Երկրների միջև լոգիստիկան ամրապնդելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել։

ԱԳՆ–ից և ՏԿԵՆ–ից հետաքրքրվել էինք, թե ինչ օդային միջանցքի մասին է խոսքը, ինչ աշխատանքներ են տարվում այս պահին, և ինչ նշանակություն կունենա դա Հայաստանի համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։

«Միաժամանակ նշում ենք, որ Հայաստանի օդային տարածքը բաց է ինչպես տարանցիկ, այնպես էլ ոչ տարանցիկ քաղաքացիական թռիչքների համար։ Իսկ ոչ քաղաքացիական օդանավերով թռիչքներ իրականացնելու թույլտվությունը տրամադրում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը», - ասված է պատասխանում։

ԱԳՆ–ից էլ պատասխանել են, թե Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա է բավականին ակտիվ օրակարգ կա, համագործակցությունը զարգանում է ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ կապի և հաղորդակցության զարգացման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին