Ներքին 2 տարի առաջ - 19:11 10-04-2024

Ուկրաինական Ուժգորոդում տեղադրվել է Սերգեյ Փարաջանովի քանդակը

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում ապրիլի 10-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրվել է հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի քանդակը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է AnalitikaUA-ն։

Ուկրաինացի վարպետ Ռոման Մուրնիկի հեղինակած քանդակը տեղադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստված խաչքարի հարևանությամբ: Կինեմատոգրաֆիայի մեծ վարպետին այդ կերպ մեծարելու նախաձեռնությամբ հանդես են եկել Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը և Անդրկարպատյան երկրամասի հայ համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը:

Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքով։ Ներկաներին ողջունել են նաև Ուժգորոդի փոխքաղաքապետ Իվան Զավիդնյակը, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության նախագահ Սերգեյ Բորդենյուկը, Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանը, ՀՀ դեսպանատան առաջին քարտուղար Հայկ Թորոսյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Եվգենի Տիշչուկը, Անդրկարպատիայի հայ համայնքի ղեկավար Կարեն Ենոքյանը և համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը։

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից շնորհակալագրեր են հանձնվել Սերգեյ Փարաջանովի արվեստն այդ կերպ հանրահռչակելու նախաձեռնողներին:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին