Արտաքին 2 տարի առաջ - 22:21 09-04-2024

Իտալիայում ամբարտակի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանիա շրջանում ջրամբարի ամբարտակում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ranews24» լրատվական հեռուստաալիքը, այդ մասին ասված է Բոլոնիայի պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:

Եվս վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հայտնել են Բոլոնիայի իշխանությունները:

Սուվիանայի ջրամբարում պայթյունը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել գեներատորի վրա, որը միացված է էլեկտրակայանի տուրբինին և կարգավորում է ջրամբարում ջրի մակարդակը։

Ինչպես հեռուստաալիքով հայտնել է հրշեջների ներկայացուցիչը, պայթյունը տեղի է ունեցել կառույցի մինուս իններորդ հարկում՝ ջրի մակարդակից ցածր, փրկարարները փորձում են ներթափանցել ամբարտակի խորքը, որտեղ թանձր ծուխ է։ Ստորին սենյակները լցվել են ջրով:

Տուժածներին օգնելու և անհետ կորածներին որոնելու համար դուրս են թռչել փրկարարական ուղղաթիռները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպքի վայրում են կարաբիներներ և 60 հրշեջներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը