Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:00 08-04-2024

Փաշինյանը չի պատասխանում՝ հայերի՞ն, թե՞ ադրբեջանցիներին էր ուղղված Կառավարության ծրագրում գրվածը

ՀՀ կառավարության 2021 թվականի հնգամյա ծրագրում Ղարաբաղյան հիմնախնդիր բաժնում մասնավորապես նշված է.

«Ջանք չի խնայվելու Արցախում արժանի ու բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար»:



Oragir.News-ը դեռ նախորդ տարի նոյեմբերի 1-ին՝ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցում էր ուղարկել և հետաքրքրվել՝ ո՞ւմ էին ուղղված «Ջանք չի խնայվելու Արցախում արժանի ու բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար» խոսքերը, ի՞նչ քաղաքական ու բարոյական պատասխանատվություն է ենթադրում Կառավարության ծրագիրը տապալելը կամ սուտ խոսելը։

Արդյո՞ք վերջնական կարգավիճակի կարգավորումը նկատի ունեիք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը։

Գրավոր հարցումն ուղարկելուց 5 ամիս է անցել, սակայն ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նրա աշխատակազմը այս հարցմանը չեն պատասխանել։

Լռությունը, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է։ Ուստի կարող ենք հետևություն անել, որ Փաշինյանի կառավարության 2021 թվականի ծրագրում նաև ադրբեջանցիներին վերաբերող կետ է եղել՝ «Ջանք չի խնայվելու Արցախում արժանի ու բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար», որի համար Փաշինյանն ու իր թիմը իրապես ջանք չխնայեցին։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին