ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի էջում տեղեկացրել է էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտայի մասին:
Նախարարը տեղեկացրել է.
«Էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ․
ֆիզանձինք և ոչ դիլերներ՝ 839 հատ (16500 հատից), դիլերներ՝ 940 հատ (3500 հատից)»,-գրել է Պապոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2026 թվականի համար ստացել է ընդհանուր 20,000 էլեկտրոմոբիլի անմաքս (0% մաքսատուրքով) ներմուծման քվոտա: Նշենք, որ սկզբնական շրջանում սահմանվել էր 15,000 միավոր:
Հիմնական քվոտան արագ սպառվելուց հետո (օգոստոսին) ԵՏՀ խորհրդի որոշմամբ հատկացվել է ևս 5,000 լրացուցիչ միավոր: Հավելենք նաև, որ էլեկտրոմոբիլների ներմուծումն ազատված է մաքսատուրքից (0%), իսկ ընթացիկ տարում գործում է նաև ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկի) արտոնություն: