Ներքին 2 տարի առաջ - 11:03 07-04-2024

Այսօր Երկրաբանի օրն է

Երկրաբանի օրվան նվիրված ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը.

Հարգելի՛ երկրաբաններ, երկրաբանի օրը երկրաբանական գիտություններին և մասնագիտություններին առնչվող մասնագետների մասնագիտական ​​տոնն է։ Տոնը նշվում է 1966 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը՝ նշանավորվելով ձմռան ավարտով ու ամառային դաշտային արշավների ու աշխատանքների սկզբով։ Մեր հանրապետությունում կարևորելով այդ մասնագիտությունը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման արդեն հոբելյանական 20-րդ անգամ է նշվում Երկրաբանի օրը:

Տոնը նշում են երկրաբանները, հիդրոերկրաբանները, գեոէկոլոգները, երկրաբան ճարտարագետները, երկրաֆիզիկոսները, երկրաքիմիկոսները, գեոդեզիստները, հանքափորները, գեոմորֆոլոգները, գեոմեխանիկները:

Հարգելի´ հիդրոերկրաբաններ, մեր մոլորակը լի է գաղտնիքներով և այն խնամքով պահում է դրանք, բայց ձեզ տրված է մի ունակություն՝ դուք առանց դժվարության գտնում եք ստորերկրյա ջրերի թաքնված ճանապարհը և մարդու աչքի համար անտեսանելի հարստությունը մեզ համար դարձնում եք «տեսանելի»:

Այսօր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում աշխատում են մեծ փորձառություն ունեցող հիդրոերկրաբաններ, որոնք մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ իրականացնում են իրենց աշխատանքները:

ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության կողմից իրականացվում են ՀՀ ողջ տարածքում հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ՝ ստորերկրյա ջրերի սնման, ձևավորման, որակական, քանակական, շարժման և բեռնաթափման պայմանների ուսումնասիրություններ, ջրօգտագործման թույլտվությունների համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական տեղեկատվությունների, անձնագրերի և երկրաբանատեխնիկական կտրվածքների կազմում:

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն և նորանոր հաջողություններ ի նպաստ մեր կազմակերպության զարգացման:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին