Արտաքին 2 տարի առաջ - 22:24 06-04-2024

Ուկրաինան վերսկսել է կոնտեյներային փոխադրումները Օդեսայի նավահանգստով

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դանիլ Գետմանցևը հայտնել է Օդեսայի նավահանգստից կոնտեյներային փոխադրումների վերականգնման մասին։ Տեղի է ունեցել վերջին երկու տարվա մեջ առաջին փոխադրումը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր առաջին կոնտեյներային նավը ժամանեց Օդեսայի նավահանգիստներից մեկը և հենց հաջորդ օրը հաջողությամբ մեկնեց Ուկրաինայից»,- ասել է պատգամավորը։

Գետմանցևի խոսքով՝ Ուկրաինան կարողացավ վերսկսել առևտրային բեռնափոխադրումները, երբ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ հացահատիկի գործարքից, որը պահանջում էր հացահատիկի այլընտրանքային ճանապարհի բացում Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությամբ։

Նախկինում հացահատիկն արտահանվում էր ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի գործարքի շրջանակում, բայց այն դադարեցվել էր 2023 թվականի հուլիսի 18-ին։ Ռուսաստանը Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին ծանուցել էր դրա երկարաձգման դեմ իր առարկության մասին։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան