Ներքին 2 տարի առաջ - 13:00 06-04-2024

Բարեգործների ուշադրության կենտրոնում արցախցի փոքրիկներն են

Դերասանուհի Անաիս Սարդարյանի բարեգործական գործունեությունը հայտնի է շատերին, և դրանց մեջ անպայմանորեն՝ արցախցի տեղահանվածներին։

Բռնատեղահանումից և Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտնելուց շատ կարճ ժամանակ անց արցախցիների համար Անաիս Սարդարյանը և իր համախոհները սկսել են իրականացնել աջակցության ծրագրեր։ Մասնավորապես, նրանք սոցիալական հարթակների միջոցով ծանուցել են նախատեսվող օգնության փաթեթների հավաքագրման, դրան զուգահեռ՝ թիրախ խմբերին հերթագրելու մասին։

Տրամադրվող օգնության առաջնահերթ շահառուներ են հանդիսացել թե՛ ռազմական գործողություններում նահատակված հերոսների, թե՛ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքները։

Այնուհետև, բարեգործական ծրագրեր սկսել են իրականացվել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց անչափահաս քույր-եղբայրների համար։

Ինչպես պատմել են կամավորական գործունեություն կատարող երիտասարդները՝ խոցելի խմբերի համար նախատեսվող օգնությունը բաղկացած է թե՛ հագուստներից, թե՛ խաղալիքներից, թե՛ քաղցրավենիքից։ Նախապես հայտավորված անձանց համար կամավորները ձևավորում են համապատասխան պարունակության փաթեթներ, որոնք առաքվում են շահառուներին՝ ըստ հասցեների։

Հաջորդիվ նախատեսվում է օգնություն տրամադրել սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաներին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի