Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:46 05-04-2024

Հայաստանին առաջիկա 4 տարվա համար 270 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրենք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնաժողովի նախագահ Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է. «Մենք խոստանում ենք ուս-ուսի կանգնել Հայաստանի հետ և խոսել մեր գործընկերության ապագա տեսլականի մասին։ Նպատակը Հայաստանի աճն ու դիմադրողականությունն է․ առաջիկա 4 տարվա համար կհատկացվի 270 մլն եվրոյի դրամաշնորհ։ Մենք ներդնում ենք Հայաստանի հասարակության դիմադրողականությանը աջակցելու, տաղանդներին ու բիզնեսին օգնելու, տնտեսական աճի ու նոր շուկաներ մտնելու համար։ Մենք պատրաստ ենք ներդրում անել առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում, օրինակ, Սև ծովի էլեկտրական մալուխը, որը կարող է մաքուր և վերականգվող էներգիա բերել ԵՄ-ին։ Զուգահեռ, կշարունակենք ներդրումներ անել ՀՀ վերականգնվող էներգետիկայում և Վրաստանի հետ կապուղիներին։ Ողջունում ենք ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Եվ վերջապես, մենք նոր մոտեցումներ ունենք առևտրային դիվերսիֆիկացիայի, ավիացիայի ու միջուկային էներգետիկայի համար»։

Վերջինը նաև նշել է, որ չեն մոռացել Ղարաբաղի տեղահանված հայերին և կշարունակեն աջակցել նրանց․ «Ողջունում ենք ձեր ջանքերը ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ՝ անկախ ճնշումներից։ Գնահատում ենք ձեր ջանքերը ՌԴ դեմ պատժամիջոցների պահպանման համար, որը, մասնավորապես, կապահովի, որպեսզի մահաբեր զենքերը չանցնեն ՌԴ ձեռքը։ Հիմա կխոսենք նաև ընդլայնված համագործակցության մասին։ Մենք չենք մոռացել Ղարաբաղի տեղահանված հայերին։ Նախորդ սեպտեմբերից 30 մլն եվրո ենք տրամադրել և կշարունակենք օգնել ձեզ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը