Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:28 05-04-2024

Բրյուսելում եռակողմ հանդիպումը սպասելի անհանգստությունների և մտահոգությունների տեղիք է տվել

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բրյուսելում նախատեսված Փաշինյանի եռակողմ հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ սպասելի անհանգստությունների և մտահոգությունների տեղիք է տվել:

Խնդիրը ոչ թե ԵՄ-ի կամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են, այլ այն, որ Հայաստանն այդ հանդիպմանը ներկայացնում է մի անձ, ով վաղուց Հայաստանը վերածել է գեոպոլիտիկ սուբյեկտների կատաղի պայքարի էպիկենտրոնի:

Հայաստանը տարբեր փուլերում բավականին ընդգրկուն համագործակցություն է ունեցել և´ ԱՄՆ-ի, և´ ԵՄ-ի և որոշակի ուղղություններով նաև ՆԱՏՕ-ի հետ, սակայն դրանք նախորդ շրջափուլերում երբեք չեն դիտարկվել որպես հակառուսական գործընթաց, առավել ևս, նոր պատերազմի առիթ, պատճառ կամ սպառնալիք չեն դարձել:

Հիմա իրականությունն այլ է. կա անձ, որն իր արկածախնդրությամբ Հայաստանն արդեն վերածել է օբյեկտի` միակողմանի ընդունելով հարվածներ, որոնք տասնամյակներով Հայաստանին հետ են շպրտել դեպի ճահիճ, հուսահատություն, անորոշություն»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի