Ներքին 2 տարի առաջ - 22:41 04-04-2024

Սիմոնյան Ալենից քարտեզագետ չի ստացվի․ Կարեն Հեքիմյան

Ֆեյսբուքյան իր էջում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրել է․

«Սիմոնյան Ալենը ՀՀ քարտեզ է հրապարակել: Վերջինս պնդում է, որ հենց «այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:

Սխալվում է Սիմոնյան Ալենը: Խորապես է սխալվում, քանզի`

1. Մենք անկախացել ենք 1991թ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հիմքով:

Իսկ ո՞վ էր նշանակել հանրաքվեի օրը: Ճիշտ է, ՀՀ Գերագույն Խորհուրդը:

Իսկ ո՞վ էր ընդունել հանրաքվեի անցկացման համար օրենսդրությունը: Ճիշտ է, ՀՀ Գերագույն Խորհուրդը:

Իսկ ո՞վ էր ձևավորել հանրաքվեն անցկացնող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ճիշտ է, ՀՀ Գերագույն խորհուրդը:

Իսկ ո՞վ էր հաստատել հանրաքվեի արդյունքները: Ճիշտ է, ՀՀ Գերագույն Խորհուրդը:

Իսկ ի՞նչպես էր ձևավորվել Հայաստանին «անկախացրած» ՀՀ Գերագույն խորհուրդը: Ճիշտ է, 1990թ մայիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում:

Իսկ ովքե՞ր էին մասնակցում 1990թ մայիսի 20-ին կայացած ՀՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին: Ճիշտ է, ՄԻԱՎՈՐՎԱԾ Հայաստանի ընտրողները:

Իսկ ովքե՞ր էին ՄԻԱՎՈՐՎԱԾ Հայաստանի ընտրողները: Ճիշտ է, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հաշվառված քաղաքացիները:

Իսկ ինչու՞ էին ՀՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին մասնակցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հաշվառված քաղաքացիները: Ճիշտ է, 1989թ դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման ակտի հիմքով:

Փաստերի պարզ համադրման արդյունքում ստացվում է, որ կամ Հայաստանն անկախացել է Սիմոնյան Ալենի քարտեզից էապես տարբերվող քարտեզով, կամ` Հայաստանն ի սկզբանե իրավաբանորեն ապօրինի պետություն է:

2. Հայաստանը ֆիզիկապես չէր կարող անկախանալ լատինատառ քարտեզով:

3. Սիմոնյան Ալենի քարտեզից պարզ երևում է, որ Արծվաշենի, Յուխարի Ասքիփարայի, Սոֆուլու|Բարխուդարլուի և Քյարքիի տարածքներն իրենց չափսերով մոտավորապես համընկնում են, այնինչ Արծվաշենը զբաղեցնում է 40, Յուխարի Ասքիփարան` 8.6, Սոֆուլու|Բարխուդարլուն՝ 32.1, Քյարքին` 19 քառ.կմ տարածք:

Փաստորեն, Սիմոնյան Ալենից քարտեզագետ չի ստացվի»:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին