Ներքին 2 տարի առաջ - 14:10 03-04-2024

Պարա՞պ եք մնացել․ ի՞նչ իրավունքով է Ստյոպա Սաֆարյանը մտել բունկեր

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ապրիլի 1-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութից մի լուսանկար, որտեղ երևում է հայկական նորագույն պաշտպանական գծերը։

Ստյոպա Սաֆարյանը լուսանկարին կից գրառում է կատարել․

«Եթե մենք սա կառուցած լինեինք անցած 30 տարիներին, լավ, գոնե տարվա մեջ երկուսը, ապա սահմանը լրիվ փակած կլինեինք, իսկ եթե սա կառուցած լինեինք հատկապես Արցախում, մենք այս օրվա մեջ չէինք լինի։ Անիծվեն գանձագողերն ու թալանչիները։ Անեծքի տակ գնան այս աշխարհից ու անեծքով հիշվեն...

Սա այն էր, ինչ զգացի այս ամենը իմ աչքերով տեսնելիս...
Լուսանկարում մեր նորագույն պաշտպանական գծերն են, այն վերցված է ադրբեջանական ՊՆ տեսանյութից»։

Սաֆարյանի այս գրառման տակ օգտատերերը քննարկում են ծավալել, նրանցից մեկը գրել է, որ լուսանկարը հավատ չի ներշնչում․

«Սուտ է։ Նկարը հավատ չի ներշնչում։ Դուք եթե չեք տեսել ձեր աչքով, ուրեմն սուտ է»։

Օգտատիրոջ այդ մեկնաբանությանն ի պատասխան Ստյոպա Սաֆարյանը գրել է, որ անձամբ է եղել այնտեղ և ծանոթացել կատարված աշխատանքներին։

«Ես անձամբ մտել եմ բոլոր հարկերը ու տեսել բոլորը»,- գրել է Սաֆարյանը։

Հարց է առաջանում, թե Ստյոպա Սաֆարյանն ի՞նչ իրավունքով է եղել առաջնագծում, որի իրավունքը միայն ՊՆ-ն է տալիս։

Oragir.News-ը կապ հաստատեց Ստյոպա Սաֆարյանի հետ, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավունքով է եղել առաջնագծում և մուտք գործել բունկեր, վերջինս այսպես արձագանքեց․

«Դուք պարա՞պ եք մնացել, դուք անելիք չունե՞ք, դա ի՞նչ նյութ է»։

Դիտարկմանը, որ ձեզ քննադատում են և հարց հնչեցնում, թե ի՞նչ իրավունքով եք եղել առաջնագծում և ծանոթացել նորագույն պաշտպանական գծերին, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց․

«Ոչինչ, թող քննադատեն։ Ես ես եմ և ոչ միայն ես, լիքը մարդ է տեսել, և դա գաղտնիք չէ, երբ դուք ճանապարհներով գնում եք, տեսնում եք դա»։

Դիտարկմանը, որ ճանապարհով գնալ և տեսնելն այլ է, պաշտպանական գիծ մուտք գործելն ու բունկերի հարկերով շրջելը՝ այլ, Ստյոպա Սաֆարյանն այսպես արձագանքեց․

«Ես ասացի՝ ամեն մեկն ազատ է դուրս տալ այն, ինչ իր խելքը կտրում է։ Ես ասացի այն, ինչ ասացի»։

Քանի որ Ստյոպա Սաֆարյանն այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչ տարբերակով է այցելել պաշտպանական գիծ և մուտք գործել բունկեր, Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ ՊՆ լրատվության վարչությունից, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար