Ներքին 2 տարի առաջ - 12:19 03-04-2024

Ի՞նչ խրախուսական դրույթներ են կիրառվելու խախտումներ կատարած վարորդների համար

Փետրվարի 28-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է և օրենքն ուժի մեջ է մտնելու ապրիլի 5-ից, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

Նա մանրամասնեց, որ օրենքի փոփոխությամբ նախատեսվում են խրախուսական դրույթներ այն անձանց համար, ովքեր տուգանքի ձևով վարչական տույժեր ունեն և ցանկություն ունեն շուտ իրազեկվել էլեկտրոնային եղանակով, վարչական ակտը կատարել։

Երկրորդ խրախուսանքը վերաբերում է ժամկետից շուտ տուգանքը վճարելուն։

Մինչև ապրիլի 5-ը կատարած իրավախախտումների համար կիրառված տուգանքները օրենքի ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետում կամ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դրա 50 տոկոսը վճարելու պարագայում, իսկ հարկադիր կատարման վարույթում գտնվելու դեպքում, նաև կատարողական ծախսերը կատարելու դեպքում, դրանք կհամարվեն ավարտված։

Չիլինգարյանը նշեց, որ հաջորդ խրախուսական դրույթը, որը գործելու է հունիսի 1-ից՝ վերաբերում է տեսալուսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումներին.«Այն անձինք, ովքեր նախապես կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ՝ կստանան օրենքով նախատեսված տուգանքի 20 տոկոսով պակաս տուգանք, 10 հազար դրամ տուգանքի դեպքում կստացվի 8000 դրամ, դրանից հետո կգործի 30 տոկոս պակաս վճարելը, այսինքն՝ եթե էլեկտրոնային եղանակով ծանուցվի և 15 օրյա ժամկետում վճարի տուգանքը, ապա կստացվի, որ 5000 դրամ տուգանքի դեպքում կվճարի 2800 դրամ»։

Նա ավելացրեց, որ այս դրույթները մոտ 600 հազար կատարողականի են վերաբերել, որը գերազանցել է 8մլդ դրամը.«Սակայն այդ թիվը փոփոխման ենթակա է, քանի որ դրանք հաշվարկվել են այս օրենքի նախագծային փուլում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում