Արտաքին 2 տարի առաջ - 11:35 03-04-2024

Թուրքիան շարունակում է Ադրբեջանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահ, պրոֆեսոր Հալուք Գյորգյունն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա համագործակցությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Գյորգյունը հանդիպել է Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըի հետ, ապա նաև պատասխանել լրագրողների հարցերին:

Նա, անդրադառնալով «Թուրքիայի արտահանողների միության» (TİM) պատվիրակության և ադրբեջանցի գործարարների միջև 2 օր ընթացող պարբերական հանդիպումներին, դրանք որակել է արդյունավետ:

Ապա նաև հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած իր հանդիպման մասին և նշել, որ Ալիևի հետ կիսվել է զարգացման նոր ծրագրերով:

Գյորգյունը տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի հետ ունեցած հանդիպման մասին ևս:

Բացի այդ, Բաքվում գտնվող թուրք պաշտոնյան, ով հասցրել է լինել մի շարք տեղական ընկերություններում, ասել է.

«Մենք, որպես Թուրքիայում գտնվող պաշտպանական արդյունաբերություն իրականացնող ընկերություններ, փորձում ենք զարգացնել Ադրբեջանի պաշտպանական կարողություններն ու աջակցել տեղական արդյունաբերության համատեքստում նրանց ունեցած շարժառիթներին և նպատականերին: Մենք շարունակում ենք մեր աշխատանանքերը նաև տարբեր հարցերում, ինչպիսիք են օրինակ արտադրական կառուցներն ու տեխնոլոգիական տրանսֆերները»:

Գյորգյունը խոսել է նաև թուրքական արդյունաբերության ոլորտում վերջին 20 տարում գրանցված ձեռքբերումների մասին:

Ըստ թուրք պաշտոնյայի, Թուրքիայի տեխնոլոգիական առաջընացը մի կողմից օգնում է իրենց բավարարել սեփական կարիքները, իսկ մյուս կողմից նվազեցնում է արտաքին կախվածությունն այդ ոլորտում, ինչպես նաև թույլ է տալիս ունենալ բարձր տեխնոլոգիական արտադրանք և դրանք արտահանելու հարցում լինել մրցունակ:

«Մենք շարունակում ենք արտահանումների ծավալում աճ գրանցել՝ յուրաքանչյուր տարում այն ավելացնելով 20 տոկոսով»,-հավելել է նա:

Նշենք, որ ապրիլի 1-ին Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահ, պրոֆեսոր Հալուք Գյորգյունը TİM պատվիրակության հետ միասին մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ հանդիպելու ադրբեջանցի գործարարների հետ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար