Մամուլ 2 տարի առաջ - 07:22 02-04-2024

1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին, որից մեկը՝ 731 մլն դրամի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հայտնի է, որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել։ Առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար հարյուր դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ։

Բանն այն է, որ այդպես էլ անհասկանալի է, թե ինչու պետք է այդ ՊՈԱԿ-ը այդպիսի մեծ գումարներ ստանա պետբյուջեից, երբ, բացի Նիկոլ Փաշինյանի անձնապաշտությունից, ֆեյքերով ընդդիմախոսների վրա հարձակումից, ոչինչ հայտնի չէ նրանց գործունեության մասին հանրային գիտակցության մեջ:
Սեփական վրդովմունքը կեղծ էջերի միջոցով եւ լուտանքների տեսքով լցնում են հանրային դեմքերի անձնական էջերում՝ վիրավորելով անձի պատիվն ու արժանապատվությունը, անգամ թիրախավորելով արտաքին տեսքն ու հագուստը։

Պետական բյուջեից միլիոններ ստացող այս ՊՈԱԿ-ից ոչ մի անգամ օգտակար, հայրենանպաստ ոչ մի գործողություն չտեսանք, նույնիսկ պաշտոնական ամփոփոգրերի տեսքով։ Ըստ երեւույթին, ամփոփումները գործադիրի ներքին լսարանի համար են, երբ կառավարության գլխին զեկուցվում են ֆեյքերի «հաղթանակների», «գրոհների» կամ «տակտիկական նահանջների» մասին։

Գուցե հենց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է Փաշինյանին միտք տվել էժանագին վերլուծություններով զբաղվել համաշխարհային «Տիկ-Տոկ»-ում եւ իր հետ միասին համացանցային այդ հարթակ քարշ տալ ՔՊ-ականներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում