Ներքին 2 տարի առաջ - 21:29 01-04-2024

Արամ Գաբրելյանովը մերկացրել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովն իր ՏԳ ալիքում հրապարակել է սենսացիոն բնույթի գրառում, որտեղ խոսում է Բաքվում պատանդառված Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի տված և առայժմ չհրապարակված «հարցազրույցի» մասին։

Գաբրելյանովը, մասնավորապես, հղում կատարելով ռուսական հատուկ ծառայություններին, պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ձեռքում է՝ «շղթայակապ վիճակում»։ Բանը նրանում է, որ Ադրբեջանի ուժայիններն Արայիկ Հարությունյանից վերցված ցուցմունքների արդյունքում պարզել են այն ահռելի կոռուպցիոն սխեմաները, որոնցում գտնվում են ինչպես Արայիկ Հարությունյանը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը և վերջինիս փեսա Միքայել Մինասյանը։

Արայիկ Հարությունյանի ցուցմունքները փաստորեն ամբողջովին ներկայացված են նրա «հարցազրույցում», որը տվել է AzTV-ին, բայց հեռուստաալիքը դեռ չի հրապարակել զրույցի տեսանյութը։

Չհրապարակելու պատճառը, ըստ Արամ Գաբրելյանովի, Ալիևի ըմբռնումն է, որ տեսանյութի հանրայնացումից անմիջապես հետո հօդս կցնդի «կոռուպցիայի» և Սերժ Սարգսյանի դեմ պայքարի առաջամարտիկ Նիկոլ Փաշինյանի կերպարը։

«Արայիկը փաստեր է տալիս այն մասին, որ Նիկոլին իշխանության է բերել Սերժ Սարգսյանը՝ իր և փեսայի՝ Իտալիայում պահվող հաշվեհամարների նկատմամբ արևմտյան սպառնալիքների վախից ելնելով։ Արայիկը պատմում է ոսկու (ըստ ամենայնի, նկատի է առնվում Արցախի տարածքում գտնվող հանքարդյունաբերությունը – խմբ․), անտառանյութի և հացահատիկի առևտրի հետ կապված խարդախությունների փաստերի մասին։ Այդ առևտրում գլխավոր դերը պատկանում էր Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ով պահանջել էր գողացվածի և իրացվածի իր հասույթը փոխանցել իր անձնական հիմնադրամի (ըստ ամենայնի, նկատի է առնվում «Իմ քայլը» հիմնադրամը – խմբ․) հաշիվներին»։

Գաբրելյանովը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանը նաև պատմել է Աննա Հակոբյանի սեռական արկածների մասին, որն սկզբում հայտնաբերել էին ադրբեջանական հատուկ մարմինները, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Փաշինյանը տեղյակ է կնոջ վարքի մասին, որն իրեն դուր է գալիս։

«Այնպես որ, Ալիևի գլխավոր զենքը՝ Փաշինյանի կոռումպացված լինելը հայտնաբերելը, աշխատեց, և նա (նկատի է առնվում Նիկոլ Փաշինյանը – խմբ․) մերկացված լինելու վախի պատճառով պատրաստ է հանձնել հայկական գյուղերն ու հողերը։ Իսկ ամբողջ սարսափը, որը տարածում է Նիկոլը՝ «հողեր կամ պատերազմ», անում է իր կոռուպցիան հերթական անգամ քողարկելու համար», եզրափակել է Արամ Գաբրելյանովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում