Ներքին 2 տարի առաջ - 10:13 01-04-2024

Համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը, բավականաչափ լուծվել է. դատական դեպարտամենտ

Դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը, բավականաչափ լուծվել է վերջին մի շարք օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, սակայն դատական գործերի քննության ձգձգումները դեռ օրակարգային են: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից:

Դատական ձգձգումների խնդրի լուծման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է համահարթեցնել դատավորների մոտ առկա գործերի քանակը, այդ թվում՝ ծանրաբեռնված դատավորների անունները բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու միջոցով:

Այս հարցում որոշումները ընդունվում են հիմնվելով դատարանների նախագահների առաջարկների վրա: Նշված պրակտիկան շարունակվելու է մինչև այս տարվա սեպտեմբեր:

Բացի այդ՝ Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի մարտի 18-ին ընդունեց որոշում` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահների դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկման լիազորության առավել արդյունավետ իրացման մասին:


Արդյունքում, Դատական դեպարտամենտը լիարժեքորեն կտիրապետի մշտադիտարկման ամբողջական տեղեկատվությանը, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալ՝ կոնկրետ որ պաշտոնյայի մեղքով են ձգձգվում դատական գործերը և կձեռնարկեն միջոցներ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Միաժամանակ, Դատական դեպարտամենտը առաջնորդվելով իր կանոնադրական լիազորություններով (դատական գործերի տևողության կապակցությամբ տեղեկատվության հավաքագրման ու տրամադրման ապահովում) սկսել է ուսումնասիրություն այս պահին առավել ծանրաբեռնված դատավորների շրջանում:

Մասնավորապես, հարցումներ են ուղարկվել քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ: Ստացված պատասխանների վերլուծության արդյունքում կվերհանվեն դատական գործերի քննության ձգձգումներին պատճառ հանդիսացող խնդիրները և կմշակվեն դրանց լուծման ուղղությամբ առաջարկները:

Դատական դեպարտամենտը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում շարունակելու է հետևողականորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արդարադատության ոլորտում առկա անթույլատրելի խնդիրների վերացման ուղղությամբ` պահպանելով թափանցիկ ու հաշվետու աշխատելաոճը:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը

Ձեզ գուցե հետաքրքրի