Արտաքին 2 տարի առաջ - 01:30 01-04-2024

Նոր տվյալներ Թուրքիայից․ Էրդողանի կուսակցությունը շարունակում է մնալ երկրորդը

Թուրքիայում շարունակվում է նախօրեին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ձայների հաշվարկի գործընթացը։

Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ ամփոփվել են արդեն ընտրատեղամասերի ավելի քան 84%-ից ստացած արդյունքները։ Առկա տվյալներով՝ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը, իսկ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը հաջորդում է ՀԺԿ-ին։

Ստորև ներկայացնում ենք այս պահի դրությամբ քաղաքական ուժերի ստացած ձայները․

Հանրապետական-ժողովրդական կուսակցություն՝ 37․18%
Արդարություն և զարգացում կուսակցություն՝ 35․97%
Կրկին բարօրություն կուսակցություն (ազգայնական կուսակցություն)՝ 5․94%
Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցություն (քրդամետ)՝ 5․66%
Ազգայնական շարժում (Գորշ գայլերի քաղաքական թևը, դաշնակցում է Էրդողանի հետ)՝ 4․79%
Լավ կուսակցություն (ազգայնական, ընդդիմադիր կուսակցություն)՝ 3․71%
Մնացած կուսակցությունները՝ 6․57%

Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը շարունակում է բացարձակ առաջատար մնալ Թուրքիայի խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում և Անկարայում։

Ներկայացված քարտեզում կարմիր գույնով պատկերված են այն շրջանները, որտեղ առաջատար են ՀԺԿ-ի, իսկ նարնջագույնով՝ ԱԶԿ-ի թեկնածուները։ Մանուշակագույնով նշված շրջաններում հաղթել է քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը, մուգ կարմիրով՝ Ազգայնական շարժումը, իսկ կապույտով՝ Լավ կուսակցությունը։



Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան