Արտաքին 2 տարի առաջ - 14:10 31-03-2024

Թուրքիայում ընտրական միջադեպերի պատճառով երկու հոգի է մահացել

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության հետ կապված միջադեպերի հետևանքով երկու մարդ է մահացել։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հարավարևելյան Դիարբեքիր նահանգում քաղաքացիների երկու խումբ փոխհրաձգություն է սկսել կառավարության տեղական ղեկավարի ընտրության շուրջ։ Վեճը արագ վերաճել է զինված հակամարտության։ Քաղաքացիները հարձակվել են միմյանց վրա՝ օգտագործելով փայտեր, քարեր և հրազեն։ Մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել։

Արևմտյան Բուրսա նահանգում բախման հետևանքով զոհվել է տեղի մեկ բնակիչ, վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։ Կոնֆլիկտի պատճառն այն էր, որ տեղի 32-ամյա բնակիչ Յուսուֆ Յիգիթը ընտրություններում պաշտպանել է գյուղապետի պաշտոնի թեկնածուին այլ տեղական կլանից, թեև այս պաշտոնին հավակնել են նաև նրա երկու հարազատները։

Թուրքիայի գյուղական շրջաններում նման դեպքերը հազվադեպ չեն։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան